Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչո՞ւ է կարևոր ժամանակին ծննդաբերելը. morevmankan.am

Ինչո՞ւ է կարևոր ժամանակին ծննդաբերելը. morevmankan.am

Զարգացած երկրներում վերջին տարիներին բավականին տարածված է երեխաների ծնունդը հնարավորին հետաձգելու միտումը: Եթե 20-30 տարի առաջ ուշացած էր համարվում 25 տարեկանն անց կնոջ ծննդաբերությունը, ապա այժմ այդ տարիքը 30-35-ն է: Դա հաճախ կապված է ժամանակակից կանանց կարիերա ստեղծելու, ֆինանսական ինքնուրույնություն ձեռք բերելու ձգտման հետ:

Մանկաբարձ-գինեկոլոգների մոտ միշտ էլ երեխայի ծննդի լավագույն ժամանակը համարվել է 20-27 տարեկանը: Այդ տարիքում, որպես կանոն, բացակայում են քրոնիկ հիվանդությունները, կանանց սեռական հորմոնների գործունեությունը նորմալ է և դեռևս կնոջ օրգանիզմի վրա արտահայտված չեն վնասակար գործոնների ազդեցությունները (ծխախոտ, ալկոհոլ, սթրես, էկոլոգիա և այլն): Դա, իհարկե, չի նշանակում, որ հնարավոր չէ առողջ երեխա ունենալ 30, 35 կամ 40 տարեկանում, բայց առկա են շատ գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել այդ տարիքներում:

Դրանցից առաջինն այն է, որ կինը ծնվում է ձվաբջիջների որոշակի պաշարով, և եթե մեկի մոտ այդ քանակը դեռևս վերջացած չէ 38-40 տարեկանում, մյուսի մոտ ձվաբջիջներ կարող են այլևս չլինել 30 տարեկան հասակում: Ցավոք, հնարավոր չէ ավելացնել ձվաբջիջների եղած քանակը: Նման կանանց օգնելու միակ միջոցը առայժմ ձվաբջիջների սառեցումը և երկարատև պահպանումն է:

Ոչ պակաս կարևոր գործոն են կնոջ տարիքի հետ ի հայտ եկող գինեկոլոգիական հիվանդությունները: Եթե դրանք կապված են ձվարանների հետ, կարող են վատացնել ձվաբջիջների որակը կամ խախտել ձվազատման նորմալ գործընթացը: Եթե առկա է արգանդի հետ կապված խնդիր, դա կարող է խանգարել հղիանալուն և բացասաբար ազդել նրա ընթացքի վրա:

Կարևոր է նաև ձվաբջիջների որակը՝ դրանց գենետիկ համակարգը, որը նույնպես տարիքի հետ է արտահայտվում: Դրա հետ է կապված Դաունի համախտանիշով և այլ գենետիկ հիվանդություններով երեխաների ծնունդը:

Ի վերջո, մեծ տարիքում ավելի դժվար է կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո, ավելի դժվար է անքնությանը և ֆիզիկական հոգնածությանը դիմանալը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ